«Նապոլին» և «Չելսին» մոտ են Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կարող է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ ակումբները մոտ են տեղափոխության հարցում համաձայնության գալուն։

Այսօր՝ օգոստոսի 22-ին, նախատեսվում է կողմերի ներկայացուցիչների հանդիպումը Լոնդոնում։