Transfermarkt․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ովքեր ներկայումս առանց ակումբի են

Transfermarkt-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ովքեր ներկայումս առանց ակումբի են։

Առաջին տեղում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն է, ով այս ամառ հեռացել է «Յուվենտուսից»։ Նրա արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։

Երկրորդ տեղում Մարիո Հերմոսոն է, ով վերջերս հեռացավ «Ատլետիկոյից»՝ 25 միլիոն եվրո։

Երրորդ տեղը զբաղեցնում են մի քանի ֆուտբոլիստներ՝ Յուսուֆ Յազիչին, Անտոնի Մարսիալը և Մեմֆիս Դեպայը, նրանց արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։