Մարկ-Անդրե տեր Շտեգենը արձագանքել է Մանուել Նոյերի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը արձագանքել է իր խաղընկեր Մանուել Նոյերի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը։

Տեր Շտեգենը Գերմանիայի հավաքական է հրավիրվել 2012 թվականից և այս ամբողջ ընթացքում Նոյերի պահեստայինն է եղել Բունդեսթիմում։

Այժմ «Բարսելոնայի» դարպասապահը հնարավորություն ունի դառնալու Գերմանիայի հավաքականի առաջին համարը ԱԱ-2026-ում։

«Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականի կազմում հաջող կարիերայի կապակցությամբ: Հավերժ աշխարհի չեմպիոն և գերմանական ֆուտբոլի լեգենդ», – գրել է Տեր Շտեգենը սոցիալական ցանցերում։