«Մանչեսթեր Յունայթեդի» և Ուրուգվայի հավաքականի վինգեր Ֆակունդո Պելիստրին կարիերան կշարունակի «Պանատինաիկոսում», հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է չորս տարով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունական ակումբը ֆուտբոլիստին գնել է 6 միլիոն եվրոյով։
Պելիստրին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։