Կոբի Մայնուն կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Անգլիական գրանդի ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի խաղից և մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Sky Sports News-ը։

Ըստ աղբյուրի՝ 19-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Մայնուն Պրեմիեր Լիգայում մասնակցել է 24 հանդիպման, դառնալով՝ երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։