«Լիվերպուլի» կիսապաշտպանը լքեց թիմը

«Զալցբուրգը» հայտարարել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Բոբի Քլարկի տեղափոխության մասին։

19-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 11,8 մլն եվրո։

Կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։