Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում ընդունեց «Ցելեին»։
Հանդիպումը ավարտվեց Եղիշե Մելիքյանի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Առաջին խաղակեսը անցավ անչափ դիտարժան պայքարում, երկու թիմերն էլ լավ պահեր ունեին հաշիվը բացելու համար:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հանդիպման հաշիվը, աչքի ընկավ՝ Սանի Բուհարին:
Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին:
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին: