Կիրան Տրիպյերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյերը ցանկանում է լքել թիմի ճամբարը, հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել ակումբ, որտեղ մշտական ​​խաղային պրակտիկա է ստանալու։

Նշվում է, որ «Էվերթոնն» արդեն կապ է հաստատել «Նյուքասլի» հետ Տրիպյերի հնարավոր վարձակալության վերաբերյալ։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։