Պաշտոնական․ «Յուվենտուսը» նորեկ ունի

«Յուվենտուսը» հայտարարել է «Ջենոայի» կիսապաշտպան Խրիստոս Պապադոպուլոսի հետ մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելու մասին։

19-ամյա հույնը հանդես կգա թուրինյան ակումբի երիտասարդական թիմում, որը մարզում է բյանկոներիների նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մոնտերոն։

Նախորդ մրցաշրջանում Պապադոպուլոսը Իտալիայի երիտասարդական առաջնության 25 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։