Յուլիան Նագելսման. «Մենք շատ կկարոտենք նրան»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն արձագանքել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը։

«Չնայած ես հասկանում եմ Նոյերի որոշումը և նրա դրդապատճառները, նրա հեռանալը մեծ կորուստ է թե՛ սպորտային, թե՛ մարդկային առումով: Իր սեյվերով, իր ոճով, գրոհներ սկսելու ունակությամբ և իր խարիզմայով նա ավելին էր, քան պարզապես ազգային հավաքականի դարպասապահը գրեթե մեկուկես տասնամյակ:

Նրա կարողությունը որոշիչ գործոն էր այն գաղափարի համար, թե ինչպես ենք մենք ցանկանում ֆուտբոլ խաղալ: Մանուն եղել և մնում է հիանալի մարզիկ և լավ տղա:

Ես հաճախ և ուրախությամբ փնտրում էի նրա հետ զրույցներ, և ուրախ եմ, որ կարող եմ շարունակել դա անել ապագայում: Մենք Մանուին կկարոտենք հավաքականում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։