Ջամալ Մուսիալա. «Քեզ հետ խաղալը պատիվ էր»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան արձագանքել է իր թիմակից և ազգային հավաքականի խաղընկեր Մանուել Նոյերի կարիերան Գերմանիայի հավաքականում ավարտելու որոշմանը:

Դարպասապահը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Բոլոր ժամանակների լավագույն դարպասապահը: Շնորհակալ եմ ազգային հավաքականում ամեն ինչի համար։ Քեզ հետ խաղալը պատիվ էր»,- գրել է Մուսիալան սոցցանցի իր էջում։