Հայտնի է, թե ով կարող է լինել Գերմանիայի հավաքականի ավագը Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո Գերմանիայի հավաքականում ավագի գլխավոր հավակնորդն է։

Ազգերի Լիգայում ազգային հավաքականի ելույթների մեկնարկից առաջ Կիմիխը համարվում է այս պաշտոնի հիմնական թեկնածուն։ Այս մասին հայտնում է Sky Sports De-ն։

29-ամյա Կիմիխը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականին և դրանից հետո անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։