Հայտնի է, թե որտեղ կարող է տեղափոխվել Ժոաու Կանսելուն

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուի հաջորդ ակումբը կարող է լինել «Ալ-Հիլալը»։

Ինչպես հայտնում է City Report-ը՝ ակումբները մոտ են 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 35 միլիոն եվրոյի դիմաց համաձայնության գալուն։

Պորտուգալացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»։