Հայտնի է դարձել, թե ՊՍԺ-ում ով է փոխարինելու վնասվածք ստացած Գոնսալու Ռամուշին

ՊՍԺ-ն չի ծրագրում նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքել, չնայած նրան, որ ակումբում մնացել է միայն մեկ կենտրոնական հարձակվող՝ Ռանդալ Կոլո Մուանին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է աշխատել առկա ռեսուրսներով։ Հաղորդվում է, որ իսպանացի մասնագետը ծրագրում է օգտագործել նոմինալ եզրային Մարկո Ասենսիոյին կեղծ ինը դերում։

Հիշեցնենք, որ պորտուգալացի 23-ամյա ֆուտբոլիստ Գոնսալու Ռամոշը վնասվածք էր ստացել «Հավրի» հետ Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղում, որն ավարտվել էր փարիզցիների հաղթանակով՝ 4:1 հաշվով։