Ֆեդերիկո Կիեզան համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները

Իսպանական Sport պարբերականը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները։

Ֆուտբոլիստը հեռացվել է թուրինյան ակումբի հիմնական թիմից, քանի որ նա ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերում։

Կիեզան համաձայնվել է կրճատել աշխատավարձը մինչև 4,5 միլիոն եվրո, եթե «Բարսելոնան» իրեն երեք տարվա պայմանագիր առաջարկի:

Կատալոնական ակումբը դեռևս համաձայնության չի եկել «Յուվենտուսի» հետ, որը պատրաստ է բաժանվել Կիեզայից մոտավորապես 15 միլիոն եվրոյի դիմաց: