Ֆաբրիցիո Ռոմանո. Միկել Մերինոն չորս տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյի՝ Լոնդոնի «Արսենալ» ապագա տեղափոխության մանրամասները։

Ըստ աղբյուրի՝ Եվրոպայի չեմպիոնի համար լոնդոնյան ակումբը կվճարի 32+5 միլիոն եվրո։ Իսկ պայմանագիրը նախատեսված կլինի չորս տարով՝ մինչև 2028 թվականի ամառ։

Նշենք, որ Մերինոյին ընդամենը մեկ տարի է մնացել «Ռեալ-Սոսյեդադի» հետ գործող համաձայնագրով։