Ֆաբրիցիո Ռոմանո. Գիորգի Մամարդաշվիլին տեղափոխվում է Անգլիա

«Լիվերպուլը» պայմանավորվել է «Վալենսիայի» հետ դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերի շուրջ, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները վրացի դարպասապահի համար կվճարեն 35 միլիոն եվրո։ Մամարդաշվիլին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վալենսիայում», որից հետո պետք է միանա «Լիվերպուլին»։

Նշվում է, որ կողմերը դեռ պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները։

Մամարդաշվիլիի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։