Էրլինգ Հոլանդը 2022/23 մրցաշրջանից ավելի շատ գոլ է խփել, քան «Էվերթոնը»

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը 2022/23 մրցաշրջանից ավելի շատ գոլ է խփել, քան «Էվերթոնը» նույն ժամանակահատվածում։

Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում խփել է 91 գոլ։ «Էվերթոնը» խփել է 86 գոլ։

Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 38 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։