Պաուլո Դիբալան մոտ է սաուդյան թիմ տեղափոխվելուն

Իտալական մի քանի լրատվամիջոցներ հաղորդում են, որ «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ընդունել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիայի» առաջարկը:

Ըստ Sky Sport Italia-ի, Calciomercato-ի, Դիբալան համաձայնել է երեք տարվա պայմանագրի պայմանների հետ:

Հարձակվողի աշխատավարձը կկազմի ավելի քան 20 միլիոն եվրո, գումարած:

Սպասվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Խորխե Անտունը առաջիկա ժամերին կհանդիպի «Ռոմայի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հետագա քայլերը: