«Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է «կարմիր սատանաների» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի մասին։
– Ի՞նչ եք կարծում, Դե Լիգտը կարո՞ղ է օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությանը:
– Ինչ-որ առումով՝ այո։ Միակ բանը, ինչի մասին ես մտածում եմ, դա կայունությունն է։ Ակնհայտ է, որ Տեն Հագը ճանաչում է նրան։ Նրանք միասին աշխատեցին «Այաքսում», որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ հետո՝ «Բավարիա»։
Որոշ մարդիկ դեմ են այն փաստին, որ ֆուտբոլիստը հաճախ է փոխում ակումբը, բայց փաստն այն է, որ յուրաքանչյուր թիմ, որին միացել է Դե Լիգտը, դարձել է չեմպիոն»,- Բերբատովի խոսքերը մեջբերում է FUTBIN-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 13-ին հայտարարել էր ֆուտբոլիստի տեղափոխության մասին։