Դիմիտար Բերբատովը խորհուրդներ է տվել Էրիկ տեն Հագին

«Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խորհուրդներ է տվել իր նախկին թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։

«Բաց մի թողեք հեշտ գոլեր։ Եվ ընդհանրապես բաց մի՛ թողեք: Ուղղակի ուղղեք ձեր պաշտպանական սխալները: Սա ամենակարևորն է, քանի որ նախորդ մրցաշրջանում թիմը չափազանց շատ գոլեր բաց թողեց։ Դա կարող է ձանձրալի թվալ, բայց սովորեք պաշտպանվել թիմով։ Որպես մեկ ամբողջություն»,- Բերբատովի խոսքը մեջբերում է FUTBIN-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անցած մրցաշրջանն ավարտել է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում։