Դավիդ Ներեսը մոտ է իտալական գրանդին միանալուն

«Նապոլին» համաձայնության է եկել «Բենֆիկայի» հարձակվող Դավիդ Ներեսի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Իտալական ակումբը 27-ամյա բրազիլացու համար կվճարի 28 մլն եվրո։ Սպասվում է, որ «Նապոլին» գործարքի մասին կհայտարարի առաջիկա օրերին:

Ներեսը «Բենֆիկայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը 35 խաղում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։