«Բայերը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» կիսապաշտպանով

Բելգիացի կիսապաշտպան Արթուր Վերմեերենը կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից», սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ինչպես հայտնի է դարձել հեղինակավոր լրագրողին, իսպանական թոփ-ակումբի ղեկավարները պատրաստվում են ֆուտբոլիստին վարձավճարով ուղարկել խաղային պրակտիկա ձեռք բերելու համար։ Վերմեերենի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ Խոսքը Լևերկուզենի «Բայերի», «ՌԲ Լայպցիգի» և «Մարսելի» մասին է։

19-ամյա կիսապաշտպանը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է այս տարվա հունվարին։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հունիսի վերջ։ Վերմեերենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։