«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Ալմերիայի» և Իսպանիայի օլիմպիական հավաքականի աջ պաշտպան Մարկ Պուբիլը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստվում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ աջ պաշտպանի դիրքում Ժյուլ Կունդեին փոխարինող գտնելու համար:

Անցած մրցաշրջանում 21-ամյա Պուբիլը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ ակումբային և ազգային հավաքականների համար, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: