«Բարսելոնան» այս հինգշաբթի կարող է առաջին առաջարկն անել «Յուվենտուսին» Ֆեդերիկո Կիեզայի համար։ Հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալը վերջերս առանցքային հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հետ։ Բանակցությունները շարունակվում էին արդեն մի քանի օր, և այսօր դրանք կարող են ավարտվել հաջողությամբ։
Ջանլուկա դի Մարցիոն ավելի վաղ հայտնել էր, որ «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել Կիեզայի հետ միայն այն դեպքում, եթե կարողանա գրանցել Դանի Օլմոյին։