Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը որոշել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ կապված ծրագրերը։
Ինչպես հայտնում է deadlinedaylive-ը, «զինագործների» ղեկավարները գոհ են իսպանացի մարզչի աշխատանքից և պատրաստ են նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ։ Մոտ ժամանակներս անգլիական ակումբը բանակցությունների մեջ կմտնի Արտետայի ներկայացուցիչների հետ։
Միկելը «Արսենալի» գլխավոր մարզիչն է 2019 թվականի դեկտեմբերից։ 42-ամյա իսպանացու ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։