«Արսենալը» որոշում է կայացրել Միկել Արտետայի ապագայի վերաբերյալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան շուտով կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է Sky Sports-ը:

42-ամյա մասնագետի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Շատ շուտով նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքվի։

Արտետան մարզում է «Արսենալը» 2019 թվականի դեկտեմբերից։ Իսպանացու գլխավորությամբ ակումբը երկու անգամ հաղթել է Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը։