📸 Եվրոպա Լիգայի պաշտոնական էջը անդրադարձել է «Նոային»

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի պաշտոնական ֆեյսբուքյան էջն անդրադարձել է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբի վերջին հաջողությանը:

Ռուի Մոտայի թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում երեկ մրցել է Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» թիմի հետ և 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

«Մեծ հաղթանակ ԿԼ փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ: