«Սևիլյան» նոր առաջարկ է պատրաստում

«Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի համար: Այս մասին հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը:

Հաղորդվում էր, որ իսպանական ակումբը փորձել է անվճար վարձակալել պաշտպանին՝ 5 միլիոն եվրո գումարով։

Ըստ լրագրողի՝ «Լոկոմոտիվի» համար վարձակալության տարբերակն ընդունելի չէ. ռուսական ակումբում պատրաստ կլինեն քննարկել միայն վաճառքի հնարավորությունը:

Այդուհանդերձ, «Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում և կարող է վճարովի դարձնել վարձակալությունը։ Հնարավոր է նաև Թիկնիզյանին գնելու փորձը, սակայն դժվար թե «Լոկոմոտիվին» առաջարկեն այնքան, որքան թիմը ցանկանում է, այսինքն՝ 8 միլիոն եվրո։ Ենթադրվում է, որ Լա Լիգայի թիմը չի կարողանա վճարել 6 մլն եվրոյից ավելի: