Ռոմելու Լուկակուն մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

«Նապոլին» չի կասկածում, որ «Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը մոտ է կայանալուն։

31-ամյա ֆուտբոլիստն արդեն անձնական համաձայնության է եկել նեապոլցիների հետ՝ հինգ շաբաթ առաջ կողմերը պայմանավորվել են մինչև 2027 թվականը։

Ինչպես նշում է ինսայդեր Նիկոլո Շիրան, «Նապոլիի» ղեկավարությունը վստահ է, որ բելգիացին շուտով կհամալրի Անտոնիո Կոնտեի թիմի շարքերը։ Վերջերս հարձակվողին հաջողվել է մերժել այլ ակումբների երեք առաջարկ՝ նա սպասում է։

Ռոմելու Լուկակուի «Նապոլի» տեղափոխության արժեքը կարող է գերազանցել 30 միլիոն եվրոն։