Ռոդրիգոն չի պատրաստվում հայտնվել աստղային եռյակի ստվերում

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն չի պատրաստվում երկրորդ պլան մղվել ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապպեի՝ թիմ գալուց հետո։ Մամուլում անտեսելում են բրազիլացուն թիմի հարձակողվական եռյակում։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է մեր թիմը զարգանում: Մարդիկ խոսում են Բելինգհեմ-Մբապպե-Վինիսիուս եռյակի մասին, բայց պետք է «R» ավելացնել դրան: Մադրիդի «Ռեալն» ունի հարձակվողական քառյակ: Բոլորը խաղադաշտում կարևոր են թիմի համար»,- Ռոդրիգոյի խոսքերն է փոխանցում A Bola-ն։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հանդիպեց «Մալյորկային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Լոս Բլանկոսի» կազմում միակ գոլը խփեց Ռոդրիգոն։