Ռոդրին նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով է իր կարծիքով ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանին խնդրել են կարծիք հայտնել, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն , թե Լիոնել Մեսսին։ Փոխարենը Ռոդրին պատասխանել է Քևին դե Բրույնեն:

Նշենք, որ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» միակ խաղացողը չէ, որը դե Բրույնեին անվանել է լավագույնը: «Սիթիի» մեկ այլ խաղացող՝ Ջեկ Գրիլիշը , բելգիացուն լավագույնն է անվանել հունվարին «Նյուքասլի» հետ խաղից հետո (3:2), որտեղ հարձակվողական ոճի կիսապաշտպանը վնասվածքից վերադառնալուց հետո դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: