Ռոդրի. «Նա կարող է դառնալ պատմության լավագույն անգլիացի ֆուտբոլիստը»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կիսվել է իր կարծիքով իր թիմակից Ֆիլ Ֆոդենի հեռանկարների մասին։

24-ամյա անգլիացին արժանացել է PFA Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ռոդրիի խոսքով, ով նույնպես հավակնում էր մրցանակին, Ֆոդենը դեռ շատ անձնական և թիմային հաղթանակներ ունի առջևում։

«Ես շատ ուրախ եմ Ֆիլի համար: Նա հիանալի տղա է, շատ ամաչկոտ: Իմ կարծիքով, նա կարող է դառնալ պատմության լավագույն անգլիացի ֆուտբոլիստը, երբ նա ավարտի կարիերան:

Նա պետք է բարձր պահի նշաձողը. նա արդեն առաջնության և Եվրոպայի լավագույններից մեկն է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա կարող է ավելի լավը դառնալ։ Անցած մրցաշրջանը նրա համար հիանալի էր»,- ասել է Ռոդրին մրցանակաբաշխության ժամանակ՝ մեկնաբանելով Ֆոդենի հաղթանակը։