Ռահիմ Ստերլինգը ցանկանում է հեռանալ «Չելսիից»։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կիսապաշտպանն ակումբին հայտնել է իր ցանկության մասին այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա ներառված չէ «Չելսիի» ապագա ծրագրերում։ Միաժամանակ, Ստերլինգը նախընտրում է մշտական տրանսֆերը, քան վարձակալությունը։
Սպասվում է, որ Ստերլինգն ու «Չելսին» մոտ օրերս բանակցություններ կվարեն և կսկսեն վինգերի՝ կարիերան շարունակելու տարբերակների ուսումնասիրությունը: