Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ քննարկել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը

Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» տեղափոխվելուց մեկ տարի անց կարող է վերդառնալ Անգլիա։ Վերջին օրերին մամուլում բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում 33-ամյա գերմանացու՝ «Էթիհադ» մարզադաշտ վերադառնալու մասին։

Լրագրող Ադրիա Ալբեթսի փոխանցմամբ՝ օրեր առաջ Իլկայ Գյունդողանն անձամբ է զանգահարել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։ Ֆուտբոլիստը խնդրել է վերադառնալ թիմ։ Այդ ժամանակից ի վեր գործընթացը արագացել է։ Գյունդողանը խոստացել է, որ «Բարսելոնան» նրան անվճար բաց կթողնի։

Հիշեցնենք, որ անցած տարի Իլկայ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։