Ինչպես հայտնում է Offsideman հեռագրային ալիքը, 25-ամյա Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլյան»։
Նախկինում «Լոկոմոտիվն» արդեն առաջարկ էր ստացել «Սևիլյայից» Թիկնիզյանի համար, սակայն երկաթուղայիններին այս առաջարկը չէր բավարարել։ Այժմ, Մարկոս Ակունյայի հեռանալուց հետո, «Լոկոմոտիվին» կրկին փորձում են առաջարկ անել։
««Սևիլիան» դեռ որևէ որոշում չի կայացրել։ Ակումբը դիտարկում է մի շարք հնարավոր տարբերակներ»,- իսպանական ակումբի պատասխանն է մեջբերում Metaratings-ը
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Նաիր Թիկնիզյանին գնահատում են 6,5 մլն եվրո։ «Երկաթուղայինների» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 95 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։