Օգնյեն Չանչարևիչը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» տանն առաջին խաղում 3:0 հաշվով առավելության հասավ «Ռուժոմբերոկի» նկատմամբ։

Օգնյեն Չանչարևիչը Եվրագավաթներում անցկացրած 33 հանդիպումներում 9-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների դարպասապահների համար։

Նա գերազանցեց Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը, որը Եվրագավաթներում անցկացրած 21 հանդիպումներից 8-ում գոլ բաց չէր թողել: