Կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը, ով ներկայումս առանց ակումբի է, առաջարկ է ստացել Իսպանիայից։
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է անցած ամսվա սկզբից։ Գերմանացի կենտրոնական պաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր մեծ թվով եվրոպական ակումբների, սակայն 35-ամյա վետերանը դեռևս չի կողմնորոշվում իր ապագայի հարցում:
Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը՝ վկայակոչելով Noticias de Gipuzkoa-ն, Հումելսով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»:
Դեռ պարզ չէ, թե որքանով են լուրջ նրանց մտադրությունները։