«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը իր ֆուտբոլիստներից մեկի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է իր կազմում պահել կիսապաշտպան Կոբի Մայնուին։

Ինչպես հայտնում է SkySports-ը, «կարմիր սատանաները» պատրաստվում են 19-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Կոբի Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» արտադրանք է: Նախորդ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մայնուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։