«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական հակառեկորդն է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է անցանկալի ռեկորդներ գերազանցել. այս անգամ նրանք նույնիսկ ստիպված չեն եղել պարտվել՝ հերթականը սահմանելու համար:

Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Յունայթեդի» ոչ մի խաղացող չի ճանաչվել PFA-ի տարվա թիմում երկու մրցաշրջան անընդմեջ: Բացի այդ, 34 տարվա մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն ավարտեց գոլերի բացասական տարբերությամբ։

Կրիշտիանու Ռոնալդուն վերջին ֆուտբոլիստն էր, ով ընդգրկվել էր 2021/22 մրցաշրջանի հայտացուցակում։ Մինչ այս խորհրդանշական հավաքականում էին Բրունու Ֆերնանդեշն ու Լյուկ Շոուն։

«Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանը սկսեց Պրեմիեր Լիգայի մեկնարկային խաղում 1:0 հաշվով հաղթելով «Ֆուլհեմին»: Հաջորդ տուրում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը արտագնա խաղում կխաղա «Բրայթոնի» հետ։