«Մալյորկայի» պաշտպան․ «Երբ Մբապպեն, Վինիսիուսը և Բելինգհեմը գրոհեցին իմ եզրով, սկսեցի աղոթել»

«Մալյորկայում» հանդես եկող պաշտպան Պաբլո Մաֆեոն խոսել է Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» հետ տնային հանդիպման մասին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Երբ Մբապպեն, Վինիսիուսը, Բելինգհեմը և Ռոդրիգոն գրոհեցին իմ եզրով, սկսեցի աղոթել: Բայց ես գոհ էի հանդիպել նման ֆուտբոլիստների: Խաղի հաջորդ օրը ես ուժ չունեի շարժվելու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեն «արքայական» ակումբի շարքերը համալրել է այս ամառ՝ ՊՍԺ-ից տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Լոս Բլանկոսի» հետ։