«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ օրերս կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»:
Գյունդողանն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2025 թվականի հունիսը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա գերմանացին կխզի «Բարսայի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի անգլիական ակումբ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հավանություն տվել Գյունդողանի վերադարձին։