Ջան Պիերո Գասպերինին դարձել է Ա Սերիայի պատմության 5-րդ մարզիչը

Ա Սերիայի առաջին տուրում «Ատալանտայի» արտագնա խաղում «Լեչեիի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0) պատմական է դարձել թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի համար։

Բերգամոն ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի համար սա 552-րդ միավորն է Իտալիայի առաջնությունում։ Նա դարձավ Ա Սերիայի պատմության հինգերորդ մարզիչը, որը մեկ ակումբի գլխավորությամբ վաստակել է 550 և ավելի միավոր, հայտնում է Opta վիճակագրական պորտալը։ 66-ամյա մասնագետը «Ատալանտան» գլխավորում է 2016 թվականից։

Այս ցուցանիշով ռեկորդակիրը Ջովանի Տրապատոնին է, որը «Յուվենտուսի» ղեկին վաստակել է 770 միավոր։ Երկրորդ տեղում Մասիմիլիանո Ալեգրին է՝ նույն ակումբի կազմում 663 միավորով։ Երրորդ հորիզոնականը 557 միավորով կիսում են Կարլո Անչելոտին և Էլենիո Էրերան՝ համապատասխանաբար «Միլանի» և «Ինտերի» կազմում։