Էմիլիանո Մարտինեսը երկարաձգել է պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկարաձգել է պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ։ Այս մասին հայտնում է բիրմինգհեմյան ակումբի կայքը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Նոր պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականին։

Մարտինեսը «Աստոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 160 հանդիպումներում դարպասապահը բաց է թողել 196 գնդակ։