Կրիշտիանու Ռոնալդուն իր սեփական ալիքն է բացել YouTube-ում

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր սեփական ալիքն է բացել YouTube-ում։ Այս մասին 39-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում։

«Սպասումն ավարտվեց։ Իմ YouTube ալիքը։ Միացե՛ք ինձ այս նոր ճանապարհորդության մեջ»,- գրել է Ռոնալդուն:

Ռոնալդուի YouTube-ի ալիքը ստեղծելուց հետո առաջին ժամում դրան բաժանորդագրվել է ավելի քան 500 հազար մարդ։