Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պատժվել

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ է վրդովվել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Նասրից» կրած պարտությունից։

Ընդմիջմանը Ռոնալդուի գոլից հետո «Ալ-Նասրը» հաշվի մեջ առաջ էր, սակայն «Ալ-Հիլալն» ի վերջո խոշոր հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի ընթացքում Ռոնալդուն թիմին մեղադրեց «քնած խաղի» համար։ Բայց «Ալ-Նասրի» աստղային հարձակվողը կարող է պատժվել ոչ թե այս ժեստի համար, այլ այն բանի համար, որ նա հրաժարվում է երկրորդ տեղի համար մեդալ ստանալ։

Սաուդյան Արաբիայում արարողությունը բաց թողնելը պատժվում է մրցանակի կորստով և տուգանքով՝ 20 հազար ռիալի (մոտ 4800 եվրո), հայտնում է Goal պորտալը։