«Չելսին» ևս մեկ հարձակվողի կգնի Ժոաու Ֆելիշից բացի

«Չելսիի» աշխատանքը տրանսֆերային շուկայում չի ավարտվի Ժոաու Ֆելիշին գնելով։

Պորտուգալացի հարձակվողի տեղափոխության մասին Մադրիդի «Ատլետիկոյից» կարող է հայտնի դառնալ առաջիկա ժամերին։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ֆելիշի գործարքի ավարտից հետո «Չելսին» կփորձի ամրապնդվել մեկ այլ հարձակվողով։ Հավանական թեկնածուն Վիկտոր Օսիմհենն է, որը երկար ժամանակ համարվում էր գլխավոր թիրախներից մեկը: Պարզ չէ, թե արդյոք լոնդոնյան ակումբը կկարողանա իրեն թույլ տալ «Նապոլիի» թանկարժեք աստղի տրանսֆերը:

Ժոաու Ֆելիշի տրանսֆերի արժեքը կկազմի ավելի քան 50 միլիոն եվրո։ Այսպիսով, «Չելսիի» ընդհանուր ծախսերը նոր խաղացողների համար ընթացիկ տրանսֆերային պատուհանում զգալիորեն կգերազանցի 200 միլիոն եվրոն։