«Չելսին» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը բաժանվել 8 ֆուտբոլիստից

«Չելսին» հույս ունի ամառային տրանսֆերային շրջանի վերջին օրերին վաճառել մի շարք խաղացողների:

Կապույտների ղեկավարությունը ծրագրել է ութ խաղացողի վաճառել, որոնցից առաջինը պետք է լինի Կոնոր Գալագերը, ով առաջիկա ժամերին կներկայացվի Մադրիդի «Ատլետիկոյի» նորեկ։ Ըստ Mirror-ի՝ ցուցակում հաջորդներն են Ռոմելու Լուկակուն, Ռահիմ Ստերլինգը, Կեպա Արիզաբալագան, Ջորջե Պետրովիչը, Արմանդո Բրոյան, Տրևո Չալոբան և Քարնի Չուկվուեմեկան, որոնց բոլորին կթույլատրվի հեռանալ մինչև ամառվա վերջ:

«Չելսին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից արդեն վաստակել է ավելի քան 100 միլիոն եվրո, իսկ նոր խաղացողների վրա ծախսվել է ավելի շատ՝ մոտ 190 միլիոն եվրո: