Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է իր թիմ հրավիրել «Բարսելոնայի» նախկին և «Ռեալի» ներկայիս ֆուտբոլիստներին

«Կոմոն» ծրագրել է ևս երկու ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը պնդում է, որ պայմանագիր կնքի «Բարսելոնայի» 32-ամյա նախկին ավագ Սերխի Ռոբերտոյի հետ, իսպանացի մարզիչը ցանկանում է հրավիրել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեին։ Ա Սերիայի նորեկ ակումբի մեկ այլ թիրախ է Մադրիդի «Ռեալից» Նիկոլաս Պասը։

Սերխի Ռոբերտոն ազատ գործակալ դարձավ հուլիսին, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Փորձառու կիսապաշտպանը, ով կարող է խաղալ պաշտպանության աջ եզրում, 18 տարի անցկացրել է կատալոնական ակումբում։

21-ամյա Մաքսիմո Պերոնեն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս իսպանական «Լաս Պալմասում»: Արգենտինացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վելես Սարսֆիլդից» 2023 թվականի սկզբին։