Կառլո Անչելոտտին ցանկանում է գնել «Էվերթոնի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում, որը կփոխարինի Նաչո Ֆերնանդեսին։ 34-ամյա իսպանացին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Նա կխաղա «Ալ-Կադիսիայում»:

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes պորտալին, «արքայական» ակումբի շարքերը կարող է համալրել «Էվերթոնի» պաշտպան Ջերեդ Բրանթվեյթը։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Ռեալը» մտադիր է պաշտպանի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը պատրաստ է նրա համար առաջարկել մոտ 70 միլիոն եվրո։ 22-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: